Գուրգեն Արսենյան. «Մեզ պատիվ չի բերում այսպիսի քաղաքային իշխանության հետ համագործակցությունը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտնել է, թե Երևանի քաղաքապետարանն ընդունել է մի որոշում, ըստ որի` գովազդային վահանակները պետք է մոնտաժվեն՝ պայմանավորելով քաղաքի էսթետիկական տեսքի հետ:
–Մենք ողջունում ենք Երևանի էսթետիկական տեսքը կարգի բերելու ցանկությունները, և մենք ենք դրա մասին մասնավոր զրույցներում խոսել: Մենք երկու ձեռքով պաշտպանում ենք Երևանը գեղեցկացնելու ցանկությունը: Մեր դժգոհությունը կապված է դրա համար քաղաքապետարանի ընտրած գործիքների հետ: Մենք դրանց հետ համաձայն չենք: Վարչական վարույթի ընթացքում ընդունվել է վարչական ակտ: Երկու ընկերությունների պատկանող վահանակները բարբարոսաբար ոչնչացվեցին: Մենք ստացանք մի փաստաթուղթ, որում սևով սպիտակի վրա գրված էր, թե մենք անօրինական գործառույթ ենք կատարում: Սակայն այս տարիների ընթացքում մեր հարկային վճարումները միլիոնների է հասնում,–ասել է նա։
Ըստ Գուրգեն Արսենյանի՝ ինքն այսօր հրահագնել է, որ մայրաքաղաքում դադարեցնեն իր գովազդները։
–Մեզ պատիվ չի բերում այսպիսի քաղաքային իշխանության հետ համագործակցությունը: Մեր երկու ընկերությանը հասցվել է 280-300 հազար դոլարի վնաս, մենք ակնկալում ենք վնասի փոխհատուցում։ Մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում։ Կամայականությունների դեմ իրավական և բարոյական պայքար. ես բոյկոտ եմ անում այս քաղաքային իշխանություններին,–ասել է նա:
Գուրգեն Արսենյանի խոսքերով՝ եթե քաղաքապետարանն իր գործողությունները համաձայնեցներ երկու ընկերությունների հետ, հարցն այլ կերպ կլուծվեր:
–Անհայտ կազմակերպություն, անհայտ մարդիկ բարբարոսաբար ոչնչացրին մեր գույքը՝ պատճառելով նյութական վնաս: Եթե քաղաքապետարանը, անուններ չեմ ուզում տալ, որևէ մեկը որոշել է ինքնահաստատվել Արսենյանի հաշվով, ես այդ թույլ չեմ տա: Սա ինքնակառավարման մարմին է, և պետք է կարողանա կառավարել հասարակության բոլոր ոլորտները: Սա պաշտպանության նախարարությունը չէ, որ գնդապետը հրաման տա, ու կատարվի, սա ինքնակառավարման մարմին է: Մարդիկ մոռացել են այդ բառը։ Թող զբաղվեն աղբահանությամբ. Երևանը աղբի մեջ կորած է, հոտն էլ տհաճ է,–ընդգծել է նա։