«Նախընտրական փուլում տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում նաև ներկոալիցիոն կուսակցութոյւնների, միջև որոշակի լարվածության իրավիճակը այնքան էլ արտասովոր չէ: Նախընտրական շրջանում նորմալ եմ համարում ինչպես իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների սրումը, այնպես էլ ներիշխանական պայքարը:
Բազմիցս ասել եմ, և ևս մեկ անգամ նշեմ, որ գալիք խորհրդարանական ընտրությոններում գլխավոր ինտրիգը կլինի ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ, այլ ներիշխանական հարաբերություններում: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ կոալիցիայի ներսում կա ուժ, ի նկատի ունեմ ԲՀԿ-ն, որը տարիներ շարունակ ակտիվ աշխատում էր, ծավալել է աշխատանք հասարակական տարբեր շերտերի հետ, և, բնականաբար, իրավունք ունի ակնկալել ավել մեծ դերակատարում կոալիցիայի և իշխանության ներսում: Առավել ևս, որ սոցիալական շատ շերտեր հենց ԲՀԿ-ի հետ են կապում ապագա ռեֆորմները, որոնք օդի և ջրի պես անհրաժեշտ են մեր երկրին:
Սա է պատճառը, որ ես կարծում եմ, որ կոալիցիայի քանդման որևէ հիմք չկա, այլ միայն խնդիր կա ընտրությունների միջոցով հասարակական տրամադրությունների հիման վրա փոփոխություններ լինեն ապագա խորհրդարանում: Խոսքը գնում է հասարակական տրամադրությունների և խորհրդարանի համապատասխանեցման մասին: Ակնհայտ է, որ եթե վաղը լինեն ընտրություններ, ինչն ապացուցում են բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունները, ապա ԲՀԿ-ն, միանշանակ, առաջին տեղը կգրավի: Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա իմ կարծիքով ներկոալիցիոն խմորումները կապված չեն դրա հետ. դրա համար դեռ շատ ժամանակ կա: Հայաստանին այսօր օդի պես անհրաժեշտ են ազատ, դեմոկրատական ընտրություններ: Քան որ միայն արդար ընտրված պառլամենտը կարող է հասարակության շահերից բխող օրենքներ ընդունել, ինչպես նաև սկսել տնտեսության դեմոնոպոլիզացիայի պրոցեսը: Սրա ընկալումը, կա նաև իշխանության ներսում, քանի որ բոլորը հասկանում են, որ հակառակ դեպքում երկրում կարող են սկսվել անշրջելի, անվերահսկելի իրադարձություններ»,– նշել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Իրավիճակն արտասովոր չէ…