Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 29-ամյա Դիաննա Մ.-ն և 35-ամյա Արևիկ Գ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 14.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, Դիաննա Մ.-ին, այնուհետև` վիճաբանությանը միջամտած Արևիկ Գ.-ին, դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել Դիաննա Մ.-ի նախկին ամուսինը` նախկինում դատապարտված, 29-ամյա Ատոմ Բ.-ն:
Դանակի հարվածներ նախկին կնոջն ու նրա ընկերուհուն