Հրանտ Բագրատյան. «Պատրաստ եմ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, եթե...»
Այսօր հրավիրված ասուլիսին տնտեսագետ Հրանտ Բագրատյանը պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ–ը, պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, արդյոք հավատո՞ւմ է, որ նա հրաժարական կտա, ասել է՝ իհարկեոչ։
–Բայց մենք քո՛ համար ենք պահանջում։ Ինձ ի՞նչ կա. ես այսօր Սերժ Սարգսյանի հետ կարող եմ լավ լինել ու լավ պաշտոն ստանալ, լավ ապրել։ Քո համար ենք անում, որ երկիրը երկիր դառնա։ Ո՞նց կարելի է ցինիկ, տգետ մարդուն կողմ լինել։ Խոսքը միայն Սերժ Սարգսյանին թող չվերագրվի,–ասել է նա։
«7օր»–ի հարցին՝ եթե չեք հավատում հարաժարականին, ապա պահանջի իմաստը ո՞րն է, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ դա պայքարի ձև է, և իրենք միայն այդտեղ են խնդրի լուծումը տեսնում։
–Արդեն անիմաստ է ասել՝ վարչապետը լավն ա, վատն ա. այդ ամենի աղբյուրը հենց նախագահն է, և թիրախը նախագահն է։ Սա ենք ասում։ Մենք հո երեխա՞ չենք, որ հավատանք… Սերժ Սարգսյանը խի՞ պետք է հրաժարական տա, քանի դեռ կարում ա,–ասել է նա։
Հրանտ Բագրատյանը նաև հայտարարել է, թե ինքը մարտին ՀԱԿ–ի իր գործընկերներին ասել է, որ երկխոսությունը հնարավոր է՝ ճահճի տանի։
–Մենք էլեկտորատ կորցրինք։ Բայց երբ քննարկում էին, ես համաձայնվեցի,–ասել է նա։
Հարցին՝ այդ ո՞ր փաստարկը համոզեց իրեն համաձայնվել երկխոսությանը, Հրանտ Բագրատյանը պատասխանել է՝ առաջին փաստարկը տղաներին բանտից ազատելն էր։
–Երկրորդ փաստարկը մարտի մեկի բացահայտումն էր։ Եթե մարտի մեկի պատասխանատուները հայտնվեն Հաագայի դատարանում, բանտում, ես պատրաստ եմ անձամբ երկրորդ անգամ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, միայն թե այս երկրում մարտի մեկին կրակած մարդը գնա նստի։ Եթե Սերժ Սարգսյանը տեսնի՝ իշխանությունը փլվում է, ու վաղը կանչի այդ թվում և ձեր խոնարհ ծառային, ասի՝ ես նստացնում եմ դրան, ես ասում եմ՝ համաձայն եմ,–ասել է նա։
Հրանտ Բագրատյան. «Պատրաստ եմ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, եթե...»
Այսօր հրավիրված ասուլիսին տնտեսագետ Հրանտ Բագրատյանը պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ–ը, պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, արդյոք հավատո՞ւմ է, որ նա հրաժարական կտա, ասել է՝ իհարկե ոչ։

7or.am