Լրահոս

25.10.2011 12:37


Հրանտ Բագրատյան. «Եկեղեցին կապվում է ցանկացած մարդու հետ, ով փող է տալիս»

Հրանտ Բագրատյան. «Եկեղեցին կապվում է ցանկացած մարդու հետ, ով փող է տալիս»

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է երեկ ԱԺ–ում քննարկված օրենսդրական փաթեթին՝ համաձայն որի Հայաստանյայց առաքելական եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները և դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքներն ազատվում են գույքահարկից և հողի հարկից:

Ըստ նրա՝ դա բացարձակ հիմարություն է։

Հայ եկեղեցին ինչքան շատ հող վերցնի, այնքան պետությունը կկորի։ Հայոց պետականության կորուստն Արշակունիների օրոք դրա պատճառով է եղել,–ասել է նա։

Հարցին՝ ինչո՞վ է բացատրում, որ դրա բացասական ազդեցությունը հասկացավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ Հովիկ Աբրահամյանը գուցե շատերից վատն է, բայց շատերից էլ լավն է։

–Դուք ինքներդ եք ասում՝ այո՛, վարչապետից նա ավելի լավ է հասկանում,–ասել է նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ինքը տվյալներ ունի, որ եկեղեցին կապվում է ցանկացած մարդու հետ, ով փող է տալիս։

Մեր եկեղեցու «վեջը» չի, մենակ փող տվող լինի։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ եկեղեցու գործունեությանը, ես գործ չունեմ։ Ես գործ ունեմ մեր ռեսուրսների հետ, որոնք, չգիտես՝ ինչու, տրվում են եկեղեցուն։ Հիմա այսքան հող կա, այսքան ռեսուրս կա (ձեռքով ցույց է տալիս. «7օր»), եթե սրանից այսքանը տալիս ենք եկեղեցուն, այսքան պակասում է, որը պետք է գնար բյուջե։ Ստեղծվում է մի տնտեսվարող սուբյեկտ, որն առավելություն ունի։ Արշակունիների ժամանակ իրենք ստացան այդ առավելությունը. Արշակունիները չկարողացան բանակ պահել ու կործանվեցին,–ասել է նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ չափի մեջ եկեղեցին ճիշտ է, բայց միայն չափի մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը