Ապստամբները Քադաֆիի անձնական իրերի ցուցահանդես են կազմակերպել
Ինչպես հաղորդում է եգիպտական «Մենա» ինֆորմացիոն գործակալությունը, Միսրաթ քաղաքի ապստամբները, որտեղ վերջին օրերին գտնվում են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա որդու՝ Մուատասեմի մարմինները, գնապետի անձնական իրերի ցուցահանդես են կազմակերպել։
Այլ իրերի թվում է հայտնվել նաև Քադաֆիի ոսկե ատրճանակը, որը Քադաֆիին գերեվարելու ժամանակ եղել է նրա մոտ, ինչպես նաև բջջային հեռախոսը, որով վերջին պահին նախկին առաջնորդը զանգել է ինչ–որ կնոջ Սիրիայում և Ալժիրում գտնվող դստերը՝ Աիշային։
Այսօր սպասվում է, որ տեղի կունենա Քադաֆիի, Մուատասեմի և Լիբիայի ԱԳՆ նախկին ղեկավար Աբու Բաքրա Յունիսի հուղարկավորությունը։ «ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ տեղը, որտեղ թաղվելու է Լիբիայի նախկին առաջնորդը, մնում է անհայտ։ Հայտնի է միայն, որ մարմինները կհանձնվեն հողին լիբիական անապատում։