Տնտեսական

25.10.2011 12:06


Հրանտ Բագրատյան. «Տնտեսությունում ոչ մի լավ բան չի սպասվում»

Հրանտ Բագրատյան. «Տնտեսությունում ոչ մի լավ բան չի սպասվում»

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության մեջ հավասարակշռություն չկա, դրա համար էլ այն վատ վիճակում է։

Ըստ նրա՝ խայտառակ վիճակում են այն երկրները, որոնք անգրագետ քաղաքականություն են տարել։

–Դրանց թվում են Հայաստանը, Լատվիան, Ուկրաինան, որը ոչ թե ընդունում, այլ արտահանում է աշխատուժ, չնայած ավելի շատ բնակչության կարիք ունի,–ասել է նա։

Հրանտ Բագրատյանը նշել է այս վիճակից դուրս գալու 10 քայլերը.

–Առաջին՝ ներս եկող օգնության՝ տրանսվերտների ստերիլիզացում, արհեստականորեն չարժեվորել դրամը, պրոգրեսիվ հարկավորման համակարգի ստեղծում, բանկերը պետք է հարկել որպես տնտեսության ոլորտ, վաճառել հանքերը, իսկ գները ֆիքսի խորհրդարանը, կոնսոլիդացնել ՀՀ բյուջեն, վարչապետի կողմից չպետք է ամեն մեկին երաշխավորել, բացառել վատ վարկերի դուրս գրումը, մոնոպոլիաների  կարգավորումը, անպայման պետք է իմանալ՝ որտեղ են ԿԲ պահոցները. որտե՞ղ են, ինչո՞ւ պառլամենտը չի հաստատում,–ասել է նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ տնտեսության մեջ ապագայում ոչ մի լավ բան չի լինի։ Հարցին՝ ցնցումներ սպասվո՞ւմ են, նա պատասխանել է. –Ի՞նչը ցնցվի. մեռած պրծած ենք, ավելին ի՞նչ ցնցվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը