ԵՀՄՖ նախագահն ողջունում է Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանն ողջունում է Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը, այն մասին, որ արցախյան հարցում նոր ագրեսիան կբերի նոր կորուստների: Փաստորեն ֆրանսիացի համանախագահը հաստատում է տասնամյակ իվեր հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանն ինքն է իրեն դրել այս իրավիճակում` պատերազմ սկսելով Արցախի հետ և հարձակվելով Հայաստանի վրա: Արդյունքում նա կորցրել է տարածքներ և այդ հարցում փորձում է մեղադրել Հայաստանին:
Հայկական դիվանագիտությունը պետք է հիմք ընդունի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի այս կարևոր հայտարարությունը և հասնի նրան, որ ողջ աշխարհը մեղադրի Ադրբեջանին Արցախի նկատմամբ ագրեսիա կիրառելու հարցում: Այս իրավիճակում բացարձակ անհեթեթ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից անընդհատ կրկնվող ռազմական հռետորաբանությունը և բացառիկ անթույլատրելի: Հուսով ենք, նաև նրա համար կասկածից վեր է, որ ով սկսի պատերազմ նա կորցնելու է: Կարծում ենք, որ հայկական դիվանագիտությունն այսօր ունի հստակ հնարավորություն` օգտագործելով նախագահ Ալիևի դիվանագիտական տկարությունը հասնելու նրան, որ Ադրբեջանը հասկանա փոխզիջման անհրաժեշտությունը, և տարածաշրջանում մշտական խաղաղության հասնելու համար` առաջինն ինքը ընդունի Արցախի անկախությունը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն