Լրահոս

25.10.2011 11:08


Սիրիան Վաշինգտոնից հետ է կանչել իր դեսպանին

Սիրիան Վաշինգտոնից հետ է կանչել իր դեսպանին

Սիրիան Վաշինգտոնից հետ է կանչել իր դեսպանին՝ ի պատասխան ամերիկյան իշխանությունների համանման գործողությունների։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Վաշինգտոնում Սիրիայի դեսպանատան ներկայացուցիչ Ռուա Շուրբաջին։

Նրա խոսքերով՝ դեսպան Իմադ Մուստաֆան երկուշաբթի լքել է Վաշինգտոնը։ Նա նաև նշել է, որ դեսպանատունն այլ միջոցներ չի ձեռնարկել։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել էր շրջանառվող լուրերը, թե Դամասկոսում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը, անվտանգության նկատառումներից ելնելով, հետ է կանչվել։ Հաղորդվում էր նաև, որ Ֆորդը հանգստյան օրերին լքել է Սիրիան։

Սիրիական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ դեսպանին երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Դամասկոսում հատուկ դժգոհություն է հարուցել Ֆորդի՝ հուլիսին Համա քաղաք կատարած այցը, որտեղ շարունակվում են անկարգությունները։

Այս խորագրի վերջին նյութերը