Լրահոս

25.10.2011 10:52


Աստղաբանը դեռևս մեկ տարի առաջ էր զգուշացնում երկրաշարժերի մասին

Աստղաբանը դեռևս մեկ տարի առաջ էր զգուշացնում երկրաշարժերի մասին

Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը դեռևս մեկ տարի առաջ զգուշացնում էր, որ եթե մարդիկ չփոխեն իրենց կենսակերպը և մոտեցումը բնության հանդեպ, ապա բնական աղետներն անխուսափելի կլինեն։ Մասնավորապես անդրադառնալով Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժին և հետցնցումներին՝ աստղաբանն այսօր «7օր»–ի հետ զրույցում ընդգծել է, որ նման բնական աղետները կապված են երկրագնդի վրա մարդկանց մեծ քանակի հետ, երկրի առանցքի փոփոխության, մոլորակների դասավորության, ամենակարևորը՝ երկրակեղևից նավթը հանելու և այլնի հետ։

–Այս ամենը սինխրոն կապ ունեն։ Սա նաև բնականոն երևույթ է՝ մի բան պետք է քանդվի, որ նորը ստեղծվի։ Էներգիան արտազատվում է, որ նոր էներգիայի տեղ բացի,–ընդգծել է աստղաբան–էզոթերիկը։

Նա նաև ավելացրել է, որ բնության տարերքները հաջորդ տարի ևս կշարունակվեն նույն ուժով, եթե ոչ ավելի շատ, որովհետև մարդկությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում դրանք կանխելու կամ չհրահրելու համար.

–Կոնկրետ մեզ՝ հայերիս համար, առաջնայինը ջրի տարերքի հետ կապված խնդիրներն են։ Օրինակ՝ Սևանի խնդիրը։ Բայց ինչպես տեսնում ենք՝ լրիվ հակառակ ընթացքով է գնում, կամ ոչինչ չի արվում։ Եվ, որպես բնականոն հետևանք, բնական աղետները շարունակվելու են։

Այս ամենը, սակայն, ըստ Գ. Հովհաննիսյանի, հասարակական–քաղաքական կյանքի վրա ոչ թե պառակտիչ, այլ համախմբող ազդեցություն է ունենալու։

–Յուրաքանչյուր տարերային աղետ ավելի համախմբող հատկություն ունի։ Այն ոչ մի պառակտում չի առաջացնում։ Ճիշտ հակառակը՝ ժողովուրդն ավելի կհամախմբվի և ավելի համբերատար կդիմանա իր հասանելիք դժվարություններին,–նկատել է աստղաբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը