ՄԱԿ-ի 66-ամյակի կապակցությամբ՝ «ՄԱԿ-ը քեզ համար» խորագրով շաբաթ Հայաստանում
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունն իր գործընկերների` պետական պաշտոնյաների, դիվանագիտական հանրության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տոնում է ՄԱԿ-ի օրը: ՄԱԿ-ի 66-ամյակը նշվում է ՄԱԿ-ի շաբաթվա շրջանակներում (հոկտեմբերի 20-27):
ՄԱԿ-ի շաբաթվա մեկնարկը տրվեց հոկտեմբերի 20-ին` հայտնի հայազգի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի աշխատանքների ցուցադրմամբ: Պայծառ և գունագեղ նկարներն ու բացիկները պատկերում են պետության ջանքերը` ուղղված կայուն զարգացմանն ու ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը:
Այսօր ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարները հայկական ԲՈՒՀ-երի ուսանողների հետ քննարկեցին մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության, ինչպես նաև մարդկային զարգացման խթանմանն ուղղված ՄԱԿ-ի դերը: ՄԱԿ-ի մասին այլ կրթական միջոցառումներ են նախատեսված այս շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աշխատակիցների կողմից: ՄԱԿ-ի գրականությունը կբաշխվի Երևանի տարբեր համալսարանների ուսանողներին` Ազգային գրադարանի Շրջիկ գրադարանի միջոցով: Ազգային գրադարանում է գտնվում ՄԱԿ-ի տեղեկատվական գրադարանը:
Տոնակատարության եզրափակումն էր ՄԱԿ-ի Լրագրության մրցանակաբաշխությունը. երեք տաղանդավոր լրագրողներ մրցանակներ ստացան Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքների լավագույնս լուսաբանման համար: 1-ին մրցանակի հաղթողն էր Լիանա Գյոզալյանը (Ռեսպուբլիկա Արմենիա օրաթերթ), ով ստացավ նոութբուկ, 2-րդ մրցանակն ստացավ Հռիփսիմե Ջեբեջյանը (Առավոտ օրաթերթ)` նեթբուկ և 3-րդ մրցանակին` լուսանկարչական սարք, արժանացավ Իրինա Բարսեղյանը (Հանրային ռադիո): ՄԱԿ-ի մանագիտական ժյուրին ընտրությունը կատարել է հաշվի առնլով մասնագիտական հմտությունը, ՄԱԿ-ի գործունեության մասին խորը գիտելիքն ու ստեղծարար միտքը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն առաջինն է, որը տեղադրել է արևային վահանակների համակարգ: ՄԱԿ-ի գրասենյակի տանիքում արևային վահանակների համակարգի տեղադրմամբ ՄԱԿ-ը ցանկանում է ցածր կարբոնացված տնտեսության և վերարտադրվող էներգիայի օգտագործման նոր տեսլականն առաջարկել: Սա կարող է այլ կազմակերպությունների համար օրինակ լինել:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասաց. «ՄԱԿ-ի գործունեությունը անհնար կլիներ առանց Հայաստանի կառավարության, միջազգային գործընկերների և հայ քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավվածության: Մենք այստեղ ենք որպեսզի աջակցենք ազգային զարգացմանն ուղղված ջանքերը բաց, անաչառ և թափանցիկ կերպով և կառավարական ու ոչ կառավարական սեկտորներում ՄԱԿ-ի միջազգայնորեն ճանաչված չափանիշներին, արժեքներին և լավագույն փորձին համապատասխան: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հայ ժողովրդին, ով հավատում է խաղաղությանը, կայուն զարգացմանը և մարդու իրավունքներին ուղղված մեր աշխատանքներին»:
Նա նաև շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գործընկերներին, ներառյալ` կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին իրենց համագործակցության և Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքներին աջակցության համար:
1945թ. հոկտեմբերի 24-ին, վաթսունվեց տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնադիր Կանոնադրությունն ուժի մեջ մտավ: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը հիմնադրվել է 1992թ. դեկտեմբերին: