Լրահոս

25.10.2011 09:03


Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ

Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ

Հոկտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստում կայացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական վերջին անդամի ընտրությունները։ Քվեարկության էին դրվել Սլովենիայի և Ադրբեջանի թեկնածությունները։ Երկրներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ 2/3–ը (128 ձայն) ԱԽ-ում ընդգրկվելու համար: Վերջին քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացել է 155 ձայն:

Այսպիսով՝ առաջին անգամ իր պատմության մեջ երկու տարի ժամկետով Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ սկսած 2012 թվականի հունվարի 1-ից:

Ադրբեջանը նախկինում երբեք չի եղել Անվտանգության խորհրդի անդամ, իսկ Սլովենիան եղել է 1998-99 թթ.–ներին:

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամ երկիրներից՝ 5 մշտական (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և 10 ժամանակավոր, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով և ի տարբերություն ՄԱԿ ԱԽ մշտական անդամների՝ չունեն վետոյի իրավունք։

Որպեսզի դառնան Անվտանության խորհդի անդամ պետությունները քվերակության ժամանակ պետք է հավաքեն ձայների 2/3–ը։ Սա վերաբերում է նաև այն դեպքին, եթե մեկ երկրի թեկնածություն կա։

Այս խորագրի վերջին նյութերը