Հոկտեմբերի 28-30-ը Երևանում տեղի կունենա «Զազա ժողովուրդը. պատմություն, լեզու, մշակույթ, ինքնություն» վերտառությամբ միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ծագումով հայ, գերմանացի ակնառու արևելագետ, ոլորտի առաջամարտիկ, ակադեմիկոս Կառլ Ֆրիդրիխ Անդրեասի (Բագրատունի) 155-ամյակին:
Այս գիտաժողովը Iran and the Caucasus (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ) միջազգային գիտական ամսագրի 15-ամյակին նվիրված և նրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է: Միջոցառման կազմակերպմանը օժանդակում են Modus Vivendi կենտրոնը (Երևան), Իրանագիտության Կովկասյան կենտրոնը (Երևան), Թուրքիայի, Իրանի և Կովկասի ուսումնասիրությունների միջազգային ասոցացիան և ARMACAD-ը (Ակադեմիական համագործակցության ու օժանդակության հայկական ասոցացիա): Միջոցառման հովանավորն է Hyksos հիմնադրամը:
Բոլորովին վերջերս՝ այս տարվա հուլիսին, «Իրան և Կովկասը» նախաձեռնեց արևելագիտությանը նվիրված խոշոր միջազգային ֆորում, որին մասնակցեցին մոտ 80 գիտնականներ ավելի քան 20 երկրներից, իսկ զազաներին նվիրված գիտաժողովից հետո՝ նոյեմբեր ամսին, կկայանա թալիշագիտական միջազգային գիտաժողով: Այս բոլոր միջոցառումները, իրականում, կազմակերպվում և իրականացվում են հիմնականում Երևանի Պետական Համալսարանի Իրանագիտության ամբիոնի աշխատակիցների ջանքերով: Հազիվ թե մեկ այլ գիտական դպրոց այսօր հայտնի է ակադեմիական նման խոշոր միջոցառումների իրականացմամբ: Հենց Իրանագիտության ամբիոնում է, որ գիտնականներին հաջողվում է կադրերի պատրաստումը համատեղել տարբեր ոլորտներում ակտիվ գիտական փնտրտուքներով, արշավախմբերով, հեղինակավոր միջազգային գիտական պարբերականների հրատարակմամբ և գիտաժողովների պարբերաբար կազմակերպմամբ, որոնց մասնակցում են մասնագետներ ամբողջ աշխարհից:
Այս միջոցառումը, անշուշտ, ունի իր առանձնահատկությունը: Զազաների ուսումնասիրությունը իրանագիտության հայկական դպրոցի եզակի բրենդերից է: Դեռևս արևելագիտության արշալույսին հայ մտավորականներն ու գիտնականները դարձան այս ոլորտի առաջամարտիկները և թողեցին զազաների լեզվի ու մշակույթի վերաբերյալ անգնահատելի նյութ, որն արդիական է մինչև օրս: Նրանցից մեկն էլ ակադեմիկոս Անդրեասն էր, ակնառու գիտնական, արտասովոր անձնավորություն, հանճար, որն իր ողջ կյանքի ընթացքում անընդհատ նորանոր գաղափարներ էր ծնում: Տարբեր ոլորտներում աշխատող նրա աշակերտների մի ամբողջ աստղաբույլ, իրականում, կազմեց 20-րդ դարի եվրոպական արևելագիտության կորիզը: Այս իսկ պատճառով կազմկոմիտեն որոշեց գիտաժողովը նվիրել գիտնականի 155-ամյակին: Գիտաժողովին բացի հայ գիտնականներից կմասնակցեն նաև հայտնի դեմքեր Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Թուրքիայից և Իրանից:
Հետաքրքրական է, որ զազայագիտության զարգացման նոր փուլը, որը սկսվեց նախորդ դարի 70-80-ական թթ., կրկին մեծապես պայմանավորված էր հենց հայ արևելագետների, և առաջին հերթին, պրոֆ. Գ. Ասատրյանի գործունեությամբ:
Զազաները իրանական ժողովուրդ են, որոնք բնակվում են Կենտրոնական Անատոլիայում (պատմական Դերսիմի շրջանում, այժմ Թունջելի, Թուրքիա): Նրանք դեյլամցիների հետնորդներն են, որոնք այստեղ են տեղափոխվել Կասպից ծովի հարավային շրջաններից, մոտ 11-րդ դարում և գրեթե մեկ հազարամյակ խաղաղ բնակվել են հայերի կողքին: Հայկականության ազդեցությունը զազաների մշակույթի վրա զգալի է և՛ նրանց ժողովրդական հավատալիքներում, և՛ լեզվի մեջ, և՛ մշակությում և այլն: Զազաների հատուկ վերաբերմունքը հայերի հանդեպ հատկանշվում է այն փաստով, որ նրանք մինչև այժմ էլ երկրպագում են Արևմտյան Հայաստանի հայկական սրբատեղիները, էլ չասենք այն մասին, որ հայերի ցեղասպանության ժամանակ նրանք մշտապես հանդես են եկել հայերի կողմից:
Զազաների մոտավոր թիվը 5-6 միլիոն է: Սկսած 1980-ական թթ. քաղաքական գաղթի արդյունքում Եվրոպայում ձևավորվել է զազաների բավականին մեծաքանակ սփյուռք, ի հայտ են եկել քաղաքական կուսակցություններ, մշակութային կամակերպություններ, հրատարակվում է մամուլ զազաերենով:
Զազաների յուրօրինակ մշակույթի ուսումնասիրումը շարունակում է մնալ հայ իրանագետների ուշադրության կենտրոնում: Նրանք մեկ անգամ չէ, որ գիտարշավ են կազմակերպել այդ չափազանց հետաքրքիր տարածաշրջան, հավաքելարժեքավոր նյութեր նոր ուսումնասիրությունների համար: Այսպիսով, զազայագիտական առաջին միջազգային գիտաժողովի անցկացումը հենց Երևանում, պատահական չէ: Այն արտացոլում է և՛ մեր դպրոցի պոտենցիալը, և՛ նրա ձեռքբերումները, բայց և առաջին հերթին, մերմեծ հետաքրքրությունը եղբայրական ժողովրդի նկատմամբ, որի հետ մեզ կապում են մեկհազարամյա խաղաղ հարևանությունն ու վստահելի հարաբերությունները:
Զազաներին նվիրված գիտաժողով Երևանում

Գիտաժողովի Կազմկոմիտե