Հրազդանցիները բնապահպանական երթ են կազմակերպում դեպի Հրազդանի երկաթահանք
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին` ժամը 12:00-ին, Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակից կմեկնարկի բնապահպանական երթ դեպի Հրազդանի երկաթի հանքավայր: Հրազդանցիների այս ակցիայի նպատակն է ծանոթանալ երկաթահանքում տեղի ունեցող ներկայիս գործընթացներին եւ հանքը շահագործել նախապատրաստվողներին փոխանցել Հրազդանի ազգաբնակչության մտահոգությունները:
Ներկայումս Հրազդանի երկաթահանքում չինական «Fortune Oil» ընկերության կողմից իրականացվում են երկրաբանահետախուզական աշխատանքներ: Հրազդանի երկաթահանքը գտնվում է Հրազդան քաղաքի տարածքում: Հանքի շահագործումը սպառնում է Հրազդանի էկոլոգիական վիճակի վատթարացմանը, ինչպես նաեւ հանքավայրից ընդամենը 600-700մ հեռավորության վրա գտնվող խմելու ջրի աղբյուրների աղտոտմանը, որոնք խմելու ջրով են ապահովում են ոչ միայն Հրազդան քաղաքին այլեւ Երեւանին:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ