Քաղաքական

20.09.2023 21:06


Պատրաստ եմ հայտնվել պայքարի զոհասեղանին և ապահովել արդյունք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Պատրաստ եմ հայտնվել պայքարի զոհասեղանին և ապահովել արդյունք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ես ձեզանից մեկն եմ, որ ուզում եմ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանական համակարգից. Բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ հետաքրքրում է արդյունքը' ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին։

Պետք է ոչ թե հախուռն ջոկատներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք թշնամուն' նշեց նա։

«Ես պատրաստ եմ ինձ դնել պայքարի զոհասեղանին. ես ձեզանից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն ու Նիկոլ Փաշինյանին մենք վռնդելու ենք։ Մենք պետք է մեր պայքարը կանոնավոր բանակ դարձնենք, որպեսզի դրանով հաղթենք թշնամուն»,-ասաց նա։

Եթե որևէ մեկը չի ուզում գալ հրապարակ' ստիպված է լինելու գնալ խրամատ' նշեց Անդրանիկ Թևանյանը։

Նա կոչ ուղղեց դասադուլի ելած ուսանողությանը' դասախոսներին ևս համոզել գործադուլի ելնել։

Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց, որ պատասխանատու է շարժման ոչ միայն ընթացքի, այլև արդյունքի համար։

«Ես երդվել չեմ սիրում, ես խոսքի արժեքը շատ լավ գիտեմ, ինձ համար խոսքը, որ Աստծուց է գալիս, արդեն երդում է. Ես գիտեմ, որ հավատում եք ինձ»,-ասաց նա։ Նա առանց երդման վստահեցրեց, որ պատրաստ է հայտնվել պայքարի զոհասեղանին և ապահովել արդյունք։

Առաջիկա քայլերի մասին խոսելով' Անդրանիկ Թևանյանը նշեց կոմիտեի ձևավորումը, որում հանրության բոլոր շերտերը պետք է մասնակից լինեն որոշումների կայացմանը։

«Մեր գործողությունները պետք է հանգեցնեն անցնցում իշխանափոխևթյան։ Մենք չենք ուզում, որ արյուն թափվի, ուզում ենք միասնական լինել և հասնել անցնցում իշխանափոխության»,-ասաց առաջնորդը։

Նա վստահեցրեց, որ սա ոչ թե աթոռակռիվ է, այլ գոյության պայքար, ինչպիսին կար Սարդարապատում։

Այս խորագրի վերջին նյութերը