Մարդահամարի ամբողջական տվյալները կհրապարակվեն 2013–ին
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մինչև հոկտեմբերի վերջ կամբողջացվի մարդահամարի հարցումների փուլը, և հաջորդ տարվա փետրվարին կհրապարակվի՝ որքան մարդու մասին է տեղեկություն հավաքվել:
Ըստ բանախոսի՝ 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբերին նախնական կհրապարակվի առկա և մշտական բնակչության թիվը, իսկ 2013–ին կհրապարակվեն ամբողջական տվյալները։
Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 12–21–ն ընկած ժամանակահատվածում հաշվառվել են նաև հատուկ կարգավիճակում՝ ՔԿՀ-ներում գտնվող, օտարերկրյա պետություններում աշխատող հայաստանցի դիվանագետները: Հաշվառում իրականացվել է նաև մանկատներում, ծերանոցներում և այլն:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք կրոնի վերաբերյալ հարցերին պատասխանելը պարտադիր պայմա՞ն էր համարվում մարդահամարում, Կ. Կույումջյանը նշել է, որ ազգությանը, մայրենի լեզվին և կրոնին վերաբերող հարցերին բնակիչները կարող էին չպատասխանել, քանի որ դրանք համապատասխանում են միջազգային մարդահամարի անցկացման չափանիշներին: