Լրահոս

24.10.2011 14:13


ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր հանդիպելու են Ադրբեջանի նախագահի հետ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր հանդիպելու են Ադրբեջանի նախագահի հետ

Այսօր սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք հանդիպելու են նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ գաջի Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։

Հիշեցնենք, որ Երևան կատարած այցի ժամանակ ՄԽ համանախագահները բանակցություններ են վարել նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը