Ֆուտբոլի դաշտն ու առանձնատները եկեղեցին ցանկանում է ներառել հարկ չվճարելու արտոնության մեջ
Այսօր խորհրդարանը քննարկել է մի օրենսդրական փաթեթ՝ համաձայն որի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները և դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքները ազատվում են գույքահարկից և հողի հարկից: Եկեղեցու համար հողի հարկի նման արտոնության սահմանումը, սակայն, պատգամավորների մտահոգությունն է առաջացնում:
–Մենք համայնքի հաշվին, փաստորեն, լավություն ենք անում,–հայտարարարել է ՀՀ ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ համայնք կա, որի բյուջեն 2–3մլն դրամ է և այս օրենքով փաստորեն նվազեցվելու է համայքների բյուջեն։
ԲՀԿ–ական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ կարևորել է, որ ՀՀ կառավարությունը հստակ ներկայացնի այն տարածքների ցանկը, որոնց համար եկեղեցին պետք է ազատվի հարկերի վճարումից։
–Այդ ցանկում կա օրինակ ֆուտբոլի դաշտ։ Ինչո՞վ է ֆուտբոլի դաշտին տրվելիք արտոնությունը նպաստելու այն հոգևոր խնդիրներին, որոնք լուծելու է մեր բոլորի կողմից սիրված, ընդունված Հայ առաքելական եկեղեցին։
Բացի ֆուտբոլի դաշտից եկեղեցուն պատկանող տարածքների ցանկում նշված են նաև մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառաններ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ, արոտավայրեր և այլն։
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ հայտարարել է, որ այս ցանկը վերջնական չէ և այն պետք է սահմանի կառավարությունը։
ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծել է, որ օրենքի ընդունումը խոսքի ազատության հետ կապված մի շարք իրավական խնդիրներ էլ կառաջացնի։

7or.am