Հրաչ Բերբերյան. «Ուռճացված են ցորենի, ծիրանի բերքի ցուցանիշները. թվեր են նկարում»
Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ ՀրաչԲերբերյանը նշել է, թե մասնագետի գնահատմամբ` բնակլիմայական պայմաններն այս տարի գյուղատնտեսության համար ընդհանուր առմամբ բարենպաստ էին, սակայն ներկայացվող թվերն ուռճացված են։
–Ուռճացված են ցորենի, ծիրանի բերքի ցուցանիշները: Թվեր են նկարում։ Ինչպե՞ս կարող է կաթնատվությունը բարձրանալ, երբ գլխաքանակի նվազում կա,–ասել է նա։
Ըստ Հարչ Բերբերյանի` այս տարի կունենանք նույնքան կարտոֆիլ, որքան անցած տարի։
–Թերևս մի փոքր ավելին լինի, սակայն դա չի ազդի գնի վրա, իսկ գարնանը կարտոֆիլը կթանկանա և ամռանը կլինի 300–400 դրամ,–ասել է նա:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ նախկինում պարարտանյութերի գները ֆիքսված էին, և հայտարարվել էր, թե ազատում են ԱԱՀ-ից, և 20%-ով էժանացում էին խոստանում, սակայն այդ հարկատեսակը միշտ էլ չէր գործում, իսկ հիմա 30% գնաճ եղավ։
–Որոշ պետական այրեր այդ բիզնեսն իրենց ձեռքը վերցրեցին: Մանրածախ ներկրողները հրաժարվեցին ներկրել, և այսօր ունենք արհեստական դեֆիցիտ պարարտանյութերի շուկայում: Պետությունը խառնվեց բիզնեսին, տեսանք՝ ինչ եղավ: Արջի ծառայություններ պետք չէ մատուցել,-ասել է բանախոսը:
Հրաչ Բերբերյան. «Ուռճացված են ցորենի, ծիրանի բերքի ցուցանիշները. թվեր են նկարում»
Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշել է, թե մասնագետի գնահատմամբ` բնակլիմայական պայմաններն այս տարի գյուղատնտեսության համար ընդհանուր առմամբ բարենպաստ էին, սակայն ներկայացվող թվերն ուռճացված են։