Հոկտեմբերի 21-ին`ժամը 10.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար. շրջվել է ‘’1-03’’ ծառայության ավտոմեքենա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ‘’1-03’’ծառայության ‘’Ֆորդ Տրանզիտ’’ մակնիշի 008 ՍԼ 64 պետհամարանիշի և ’’Ֆոլկսվագեն’’ մակնիշի 15 ՏՕ 108 պետհամարանիշի (վարորդ`Եվա Առաքելյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով ‘’1-03’’ ծառայության ավտոմեքենան շրջվել է:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան ուղղվել է, զոհեր և տուժածներ չեն գրանցվել:
…
Նույն օրը`ժամը 19.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ ‘’Սևան ազգային պարկ’’ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է ‘’Միցուբիշի Պաջերո’’ մակնիշի 532 ԼՏ 61 պետհամարանիշի ավտոմեքենան: Մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Մարտունու կենտրոնական հիվանդանոց հոսպիտալացվել վարորդ, Գերմանիայի քաղաքացի,1974 թվականին ծնված Յորգես Պետինգը:
Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
…
Նույն օրը`ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Օրջոնիկիձե փողոցի թիվ 266 տան մոտ այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.40-ին, մարվել` 22.18-ին:
Ամբողջությամբ այրվել է Գարիկ Վասպեդյանին պատկանող ‘’ՎԱԶ-2121’’ մակնիշի 05 ՏՍ 390 պետհամարանիշի ավտոմեքենան:
...
Հոկտեմբերի 22-ին`ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում (թիվ 7 շենքի հատվածում) տեղի է ունեցել ավտոպատահար, ինչից ծագել է հրդեհ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ‘’ՎԱԶ-2107’’ մակնիշի Տ 1065 պետհամարանիշի (վարորդ` Գոռ Ղասաբյան) և ‘’ՎԱԶ-2109’’ մակնիշի 65 ՍԼ 016 պետհամարանիշի ավտոմեքենաները,ինչի հետևանքով տուժել է ‘’ՎԱԶ-2109’’ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1983 թվականին ծնված Էդգար Մանուկյանը, որը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է ‘’Սբ.Գրիգոր Լուսավորիչ’’ բժշկական կենտրոն:
Է. Մանուկյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրդեհը մարվել է ժամը 00.08-ին: ‘’ՎԱԶ-2109’’ մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
…
Հոկտեմբերի 23-ին` ժամը 07.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 136-րդ կմ-ում (Քեթի գյուղում) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’Մերսեդես-C’’ մակնիշի 29 ՕՕ 754 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ‘’Մերսեդես-C’’ ավտոմեքենայի ուղևոր,1992 թվականին ծնված Համբարձում Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության աշխատակիցներին հանձնել ‘’Մերսեդես-C’’ ավտոմեքենայի վարորդ Բենիամին Սարգսյանի դին:
…
Նույն օրը`ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 22-ին ժամը 18.30-ին Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ԳԱԶ-24’’ մակնիշի 67 ԼՍ 755 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ,1963թվականին ծնված Արսեն Ղազարյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել,ինչի հետևանքով ‘’ԳԱԶ-24’’ ավտոմեքենայի ուղևոր,1991 թվականին ծնված Մկրտիչ Ասլանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն:
Մ. Ասլանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ավտոպատահարներ