-Ինչպե՞ս եք գնահատում Հայ Հեղափոխական Դաշնակցության կոալիցիայից դուս գալը։
-Գնահատում եմ, որպես միանգամայն տրամաբանական քայլ, որը գուցե և ուշացել է, քանզի ՀՅԴ-ն պետք է որ «ֆուտբոլային դիվանագիտության» սկզբում հանդես գար այսօրվա կեցվածքով, սակայն լավ է ուշ քան երբեք։ Այս քայլը միանգամայն արդարացված է և հիմնված է գաղափարական սկզբունքների վրա։
-ՀՅԴ այս քայլից հետո, ըստ Ձեզ, կփոխվի արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը և ի՞նչ դիրքորոշում նրանք կորդեգրեն։
-Ես պատահական չեմ համարում այն, որ ՀԱԿ ղեկավարությունը երկարատև դադար է վերցրել՝ ճշտելու իրենց հետագա քայլերն ու դիրքորոշումը։ Այսօր ՀԱԿ-ը հայտնվել է այն փաստի առաջ, որ ՀՅԴ-ն այս քայլով քաղաքական դաշտի երկբևեռությանը վերջ է տվել։ Այսինքն, քաղաքական դաշտն այլևս «սև» ու «սպիտակ» չէ, այլ կան երեք հիմնական բևեռներ՝ Հայ ազգային կոնգրեսը, ազգային գաղափարների կրողների բևեռ, որոնք կարող են համախմբվել ՀՅԴ շուրջ և ազգային շահերին հակասող ապաքաղաքական բևեռը, որը ներկայացնում է կոալիցիան։ ՀՅԴ-ի դուրս գալով՝ այժմ ՀՀԿ-ն փաստացի հրաժարվում է նժդեհականության սկզբունքից։
-Օրերս Դուք ասել էիք, որ չեք բացառում Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Արթուր Բաղդասարյանի միավորումը։ Այսօր էլ եք դա հավանական համարու՞մ։
-Այո՛, դա հավանական եմ համարում, քանզի կարծում եմ, որ ՀՅԴ-ի այն հայտարարությունները, թե այլևս լինելով ընդդիմություն, իրենք հետամուտ չեն լինելու արտահերթ համապետական ընտրությունների անցկացմանը, ենթադրում է, որ թույլ չտրվի շատ հնարավոր այդ դաշինքի ստեղծումը՝ 1996թ.-ին 10 000 օրինակով տպագրված իր գրքում, Լևոն Տեր-Պետրոսյանին գովաբանած Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։ Ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանը հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի այն ծրագրի իրականացման նախաձեռնությամբ, որը վերջինս առաջ էր քաշել 90-ականների սկզբներին, երբ հակադրվում էր ՀՀ անկախության հռչակագրում ցեղասպանության ճանաչման խնդրին։
-Նշեցիք, որ այսօր քաղաքական դաշտում արդեն ունենք երեք բևեռ։ Դուք Ձեզ, ո՞ր բևեռում եք տեսնում։
-Ես միշտ իմ հայացքներով ու տեսակետներով եղել եմ հավատարիմ մի կողմից ժողովրդավարական արժեքային համակարգին, մյուս կողմից՝ հավատարիմ ազգային արժեքային համակարգին։ Եվ այդ խնդիրները կամ-կամ կտրվածքով չեմ տեսնում։ Այսպիսով, ինձ տեսնում եմ մի հիպոթետիկ չորրորդ բևեռի շրջանակներում, որը կկարողանա համադրել ազգային և ժողովրդավարական արժեքային համակարգերը։
Հմայակ Հովհաննիսյան.
Հարցազրույց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը