Լրահոս

24.10.2011 12:43


Առաջին աուդիոգիրքը Հայաստանում

Այսօր լրագրողներին ներկայացվել է հայկական արտադրության «Վերադառնում եմ, մոռացե՛ք...» առաջին աուդիոգիրքը, որի հեղինակը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է։ Դրամատուրգի խոսքերով՝ խորհրդային տարիներին ինֆորմացիոն սովը մարդը հագեցնում էր գրքի միջոցով, իսկ այսօր ինֆորմացիոն դաշտը շատ է հարստացել։ Այդ պատճառով էլ, ըստ բանախոսի՝ գրողները պետք է աշխատեն նաև այս ուղղությամբ։

Պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանն էլ նկատել է, որ մեզանում կորել է կարդալու ցանկությունը, և պետք է միջոցներ գտնել գիրքը ավելի հասանելի դարձնելու համար։

«Անտարես» հրատարակչության տնօրեն  Արմեն Մարտիրոսյանը չի համաձայնվել այն մտքի հետ, որ ինտերնետը փակում է գրքի ճանապարհը։

–Ինտերնետը միայն և միայն օգնում է գրքի տարածմանը և ընթերցանությանը,–ասել է նա։

Նա ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, թե արդյոք մեր գրականության մեջ ստեղծվում են այն գրքերը որոնք պետք են ընթերցողին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը