ՀՀ ԱԺ նախագահ. «Նախագահն է արտաքին քաղաքականության պատասխանատուն»
Այսօր մեկնարկած խորհրդարանի նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նկատել է, որ հայ–թուրքական արձանագորւթյունների հետ կապված անհասկանալի իրավիճակ է և ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից կրկին հետաքրքրվել է, թե չի՞ պատրաստվում Հայաստանն այդ հարցը խորհրդարանի մեծ օրակարգից հանել։
–Ծանր բեռ մնալով մեր օրակարգում՝ այդ հարցը փոխանցվում է նստաշրջանից նստաշրջան, օրակարգից օրակարգ, և հեթական ապրիլի 24–ին ընդառաջ Թուրքիան շահարկման առիթ է դարձնելու արձանագրությունները,–նկատել է Ս. Սաֆարյանը։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ հարցը ՀՀ նախագահի լիազրությունների շրջանակում է։
–Ես համոզված եմ, որ ՀՀ նախագահը հասկանում է բոլոր քայլերը և համոզված եմ, որ ժամանակի ընթաքում նա կտա լուծում։ ՀՀ նախագահն է արտաքին քաղաքականության պատասխանատուն, տեղեկացված է գործընթացից և եթե ժամանակը գա, նա այդ հարցը կլուծի։ Այն օրակագից օրակարգ չի անցնում։ Այդ հարցն առկախված է,–ընդգծել է Հ. Աբրահամյանը։

7or.am