Լրահոս

24.10.2011 12:23


Ռուբեն Հախվերդյան. «Իշխանավորները «24»–ի մոտորով «Մերսեդես» են քշում»

Ռուբեն Հախվերդյան. «Իշխանավորները «24»–ի մոտորով «Մերսեդես» են քշում»

«Անպայման պետք է շանսոնյե՞ն ասի, որ ասենք, որ իրոք այդպես է։ Մի՞թե բոլորս չգիտենք դրա մասին։ Իշխանությունների համար մեկ է՝ ով է ասում դրա մասին»,–այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով Շառլ Ազնավուրի հարցազրույցին, ասել է երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Նա ընդգծել է.

–Եթե իշխանությունները չեն կարող զբաղվել այդ հարցերով, ինչպե՞ս են խոսում արժեքների մասին,–ապա հավելել է,–խորամանկությունն ուրիշ բան է, խելացիությունը՝ ուրիշ։ Ինչքա՞ն կարող են ժողովրդին խաբել։Իշխանավորները «24»ի մոտորով «Մերսեդես» են քշում։

Հախվերդյանի խոսքերով՝ բարոյական արժեքներն արագորեն փոխարինվել են նյութականով։

–Մի հատ բնագավառ ասեք, որ հայերը հայեցի կերպով են ապրում,–նկատել է բանախոսը՝ հավելելով, թե հայաստանցիները բավականին հետամնաց հասարակություն են։

Ըստ նրա՝ ամեն ինչի հիմքում տգիտությունն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը