Լրահոս

24.10.2011 11:39


ՀՀ ԱԳՆ. «Երկրաշարժի ժամանակ Թուրքիայում զբոսարշջիկների երկու խումբ է եղել, որոնք չեն տուժել»

ՀՀ ԱԳՆ. «Երկրաշարժի ժամանակ Թուրքիայում զբոսարշջիկների երկու խումբ է եղել, որոնք չեն տուժել»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 23–ին Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով պաշտոնական տվյալներով 217 մարդ է զոհվել։ «7օր»–ը փորձել է ճշտել, թե արդյոք տուժածների թվում հայեր կա՞ն։

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ տուժած հայերի մասին տեղեկատվություն չկա։

–Զբոսարշջիկների երկու խումբ է եղել։ Երկրաշարժի ժամանակ մի խումբը գտնվել է Դիարբեքիրում և ոչ մի վնաս չի կրել, իսկ մյուս խումբը եղել է Մուշում և նույնպես չի վնասվել։ «Անի–Տուր» զբոսարջային ընկերության տնօրենն այս պահին գտնվում է Թուրքիայում և կապ է հաստատել իր թուրք գործընկերների հետ. որևէ այլ զբոսաշրջային խմբի ի հայտ գալու դեպքում տեղեկատվություն կհաղորդի։ Վանում բնակվող տուժած հայերի մասին ևս տեղեկատվություն չկա,–ասել են ԱԳՆ–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը