Մաքքեյնը կոչ է արել քննարկել Սիրիայում ռազմական միջամտության հարցը
«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, թե Լիբիայում Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո եկել է Սիրիայում ռազմական միջամտության հարցը քննարկելու ժամանակը։
–Այժմ, երբ ավարտին են մոտենում ռազմական գործողությունները Լիբիայում, ուշադրության կենտրոնում նորից կհայտնվի այն հարցը, թե ինչ գործնական ռազմական քայլեր են ձեռնարկվելու Սիրիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար,–նշել է նա։
Նրա խոսքերով՝ պետք չէ մտածել, որ զանգվածային սպանությունները Ասադի վարչակարգի վրա էժան կնստեն։
ՄԱԿ–ի տվյալներով՝ ավելի քան յոթ ամիս տևող հակակառավարական ցույցերի հետևանքով Սիրիայում զոհերի թիվն անցել է 3 հազ.–ից։ Սիրիական իշխանությունները, իրենց կողմից, հայտնում են 1500 զոհերի մասին, որոնցից ավելի քան 1100–ը անվտանգության աշխատակիցներ են։