Լրահոս

24.10.2011 09:45


Ցավակցական հեռագիռ Վանի նահանգապետին

Վանի Քաղաքապետ

Պարոն Օսման Բայդէմիրին

Հեռագիր

Ժողովուրդների յարատեւումը ամրագրւում է բարեկամութեամբ, իսկ բարեկամութիւնը ստուգւում փորձութեան ժամին։

Վանին պատուհասած այս փորձութեան ժամին մենք հաւաստում ենք, որ հայ ժողովուրդը տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների կողքին է եւ կիսում է վերահաս ցաւերն ու տառապանքը։

Մենք պատրաստ ենք օժանդակել Ձեզ այն ամէնով, ինչը մեր հնարաւորութիւնների սահմաններում է, եւ այնքան ժամանակ, քանի դեռ Դուք դրա կարիքը կ’ունենաք։

Հաւատում ենք, որ մեր բարեկամութիւնն ու յարատեւումը կը դիմանայ նաեւ այս փորձութեանը, ապացուցելու ու հաստատելու համար մեր ժողովուրդների ազատ ստեղծագործ կեանքով միասին ապրելու կամքն ու վճռականութիւնը։

Խորին յարգանքներով՝

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ՝

Արմենակ Աբրահամեան

Այս խորագրի վերջին նյութերը