Լրահոս

13.01.2011 15:36


Սոս Գիմիշյան. «Ամեն մի անցած օրն ավելի է մեզ մոտեցնում հերթական ընտրությունների»

Սոս Գիմիշյան. «Ամեն մի անցած օրն ավելի  է մեզ մոտեցնում հերթական ընտրությունների»

Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով 2011թ.-ից իր ակնկալիքների մասին՝ ասել է, թե իր ցանկությունն է, որ այս տարի Հայաստանի բոլոր քաղաքական հանցագործները կանգնեն դատարանի առաջ։

-Կուզեի, որ մարտի 1-ի գործն անպայման բացահյատվեր, և բոլոր նրանք, ովքեր հայ ժողովրդի վրա ձեռք են բարձրացրել և հայ մարդու արյուն են թափել, պատասխան տային։ Սրանք քաղաքական խնդիրներ են։ Կուզեի, որ ժողովրդի իշխանություն  ձևավորվեր և մեր ժողորդին այս ծանր վիճակից դուրս բերեր, ու թեթևանալու ճանապարհ ընտրվեր։ Կուզեի, որ ազնվականությունն ու բարոյականությունն իշխեր մեր երկրում, արդարության երկիր դառնար։ Ահա այն ամենը, ինչ կցնականայի, և դրա համար ինքս էլ պատրաստ եմ  ամեն ինչ անել,-ընդգծել է նա։

Այն հարցն, թե այդ ցանկություների ո՞ր մասն իր կարծիքով կիրագործվի, Սոս Գիմիշյանը պատասխանել է, թե բոլորի իրագործման հավանականությունն էլ բավական մեծ է։

-Հույսս այն է, որ ցանկացած պահի քաղաքական գործընթացներն այնպիսի կտրուկ փոփոխության կարող են ենթարկվել, և այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ այս բոլոր խնդիրները լուծվեն։ Եթե ոչ բոլորը, ապա մյուս մասն էլ հաջորդ տարի կանենք,-նշել է նա։

Սոս Գիմիշյանը շատ մեծ նշանակություն է տվել արտահերթ ընտրություններին, որովեհտև, ըստ նրա, դա առաջին հերթին կամրագրի ժողովրդի հաղթանակը։

-Արտահերթ ըտրությունների հավանականությունը 50%-ից ավել եմ համարում։ Բայց նաև  հասկանում եմ, որ ամեն մի անցած օրն ավելի  է մեզ մոտեցնում հերթական ընտրությունների և ավելի է հեռացնում արտահերթ ընտրություններից։ Եթե մոտակա 3-4 ամսում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, ապա  կլինի արտահերթ ընտրություն, իսկ եթե ոչ, ապա ավելի հավանական կլինի հերթական ընտրությունների գնալը,-եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը