Լրահոս

23.10.2011 20:24


Սերժ Սարգսյանը Մոսկվայից ցավակցական հեռագիր է հղել Աբդուլահ Գյուլին

Սերժ Սարգսյանը Մոսկվայից ցավակցական հեռագիր է հղել Աբդուլահ Գյուլին

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով այսօր մեկնել է ՌԴ: Նա մասնակցել է Հայ Առաքելական նորակառույց եկեղեցու գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին: Վաղը նախատեսված է ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը և մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը Մոսկվայից ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` Վանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»,–ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը