Լրահոս

23.10.2011 19:18


Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայում է

Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS), տեղեկացնում է, որ տեղի է ունեցել M 7.3 ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Արևելյան Թուրքիայում, Վան քաղաքի մոտակայքում 7.20 կմ խորության վրա:

«Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Տվյալները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ժամը 15.41-ին գրանցված երկրաշարժին հետևել է 6 հետցնցում՝ 3.9-ից 5.7 մագնիտուդով»,– նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը