Ռ. Ամիրխանյան. «ՀՀ մշակույթի նախարարությունը վատ է աշխատում, լրջագույն ծրագրեր չեն ֆինանսավորվում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժիշտների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը նշել է, որ իր գլխավորությամբ այսօրվանից իր աշխատանքն է սկսում Մշակույթի աջակցման նորաստեղծ խորհուրդը։ Խորհրդին անդամակցում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալ. Գրիգորյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, երաժշտագետ Մհեր Նավոյանը, «Թատրոն-ԻՔՍ» թատերական փառատոնի հիմնադիր Արա Խզմալյանը և այլ արվեստագետներ, իսկ քարտուղարը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Էրիկ Բարսեղյանն է:
–Խորհուրդն աջակցելու է հոգածության կարիք ունեցող արվեստագետներին, մասնավորապես երիտասարդներին: ՀՀ մշակույթի նախարարությունը վատ է աշխատում, լրջագույն ծրագրեր չեն ֆինանսավորվում, և խորհուրդը լրացնելու է այդ բացը,–ասել է Ռոբերտ Ամիրխանյանը։
Նրա խոսքերով՝ չեն անտեսվելու նաև մարզերի արվեստագետները: Խորհրդին աջակցելու է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը: Հիմնադրամը նախնական տրամադրել է 100 մլն դրամ, սակայն այլ հիմնադրամներ նույնպես կարող են ցուցաբերել ֆինանսական աջակցություն: