Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դպրոցներից մեկի երկու աշակերտ և քոլեջի մեկ ուսանող:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, դպրոցի բակում անցկացվող քիմիայի գործնական դասին, քիմիական նյութերով փորձ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով նշված անձինք ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ:
Պայթյուն` քիմիայի գործնական դասի ժամանակ