Լրահոս

22.10.2011 11:06


Հայ ծանրորդները որակազրկվել են 4 տարով

Հայ ծանրորդները որակազրկվել են 4 տարով

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն ծանրորդների ցանկը, որոնք արգելված խթանիչներ օգտագործելու համար մինչև 2015 թվականն իրավունք չունեն մասնակցել միջազգային մրցաշարերի:

Ինչպես հաղորդում է «Armsport.am» կայքը, որակազրկվողների թվում կան նաև Հայաստանի երկու ներկայացուցիչներ, որոնք այս տարի Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներ են ունեցել՝ 94 կգ Գևորիկ Պողոսյանը և 53 կգ Էլեն Գրիգորյանը: Վերջինս գարնանը Կազանում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե մեդալակիր՝ բարձրացնելով բավական ծանր կիլոգրամներ: Այն ժամանակ Էլենն ուրախացրեց հայ մարզասերներին՝ հույս տալով, որ կարող է պայքարել օլիմպիական մեդալների համար:

Գևորիկ Պողոսյանն էլ Կազանում բրոնզե մեդալ նվաճեց:

Ավելացնենք, որ որակազրկված մարզիկների թիվը 10-ն է: Նրանց թվում է նաև չինացի Լի Հուն, ով աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն է:

Այս խորագրի վերջին նյութերը