Թուրքական փող է գալիս Երևան, նաև՝ մարմնավաճառներ ու թմրանյութեր․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Երևանցիների գերակշիռ մասը չի ընդունում գործող իշխանությանը, մեր խնդիրն է մոլորված ընտրողներին բացատրել՝ ինչ վտանգներ են սպառնում Երևանին, պետությանը, եթե ՔՊ-ն վերարտադրվի, մեր խնդիրն է նաև համոզել հիասթափված մարդկանց անպայման գնալ ընտրատեղամասեր, մասնակցել ավագանու ընտրություններին, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու, տնտեսական գիտությունների թեկնածու Մեսրոպ Մանուկյանը։
«Բոլոր նրանք, ովքեր մեզ քննադատում են Երևանում Արցախի հարցը այսպես ասած՝ շահարկելու մեջ, չեն ուզում պարզ ճշմարտություն ընկալել․ եթե կորցնենք Արցախը, հաջորդը լինելու է Սյունիքը, ապա՝ Երևանը։ Եթե չկարողանանք պաշտպանել Արցախը, եթե Արցախը փրկելու քաղաքական որոշում չլինի, կորցնելու ենք պետականությունը, այդ դեպքում Երևանն էլ ու՞մ է պետք։ Խիստ կարևոր է, որ մեր քաղաքացիները ակտիվ լինեն, իրենց ընտրությամբ արտահայտեն անհամաձայնություն այս իշխանության վարած քաղաքականությանը։ Եթե ՔՊ-ն վերարտադրվի, իշխանությունն այդ հաղթանակը համարելու է դավադիր քաղաքականությունը շարունակելու մանդատ։
Չպետք է թույլ տանք Երևանը Էրիվան դարձնել, այս իշխանության առաքելություններից է Երևանը թմրամոլների, մարմնավաճառների կենտրոն դարձնելը, պատահական չէ, որ մեր երկրում թմրամիջոցների վաճառքը խայտառակ ծավալների է հասել և դա արվում է առանց խոչընդոտների»։
Մեսրոպ Մանուկյանի գնահատմամբ՝ իշխանությունը հետևողականորեն վարկաբեկել է հայ հանրության արժեհամակարգի սյուները՝ եկեղեցի, բանակ, դպրոց, մշակութային գործիչ, զինվորական։ Հերթը ընտանիքինն է, նպատակ ունեն մեր երեխաներին թմրամոլներ դարձնել։ Ամենաթողությամբ Երևանում խրախուսվում են արատավոր բարքեր. մի քանի հարյուր օտարազգի մարմնավաճառներ են բերել Երևան, հասարակաց տների են վերածել քաղաքը։
«Հանրությանը կոչ եմ անում քվերակել «Մայր Հայաստան» դաշինքի օգտին, որը անզիջում պայքար է տանելու արատավոր բարքերի դեմ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: