Սիրիայում բողոքի գործողությունների ժամանակ երեկ 24 մարդ է զոհվել
Ինչպես հայտնում է «BBC»–ն, ուրբաթօրյա աղոթքից հետո սկսված բողոքի գործողությունների ժամանակ Սիրիայում 24 մարդ է մահացել։
Ամենաշատ զոհերը եղել են Հոմս քաղաքում ընդդիմադիր ակտիվիստների բողոքի ցույցը ցրելու ժամանակ։
Ցուցարարների ուրբաթօրյա աղոթքից հետո կատարվող բողոքի գործողությունը պարբերական բնույթ ունի և արդեն մի քանի ամիս շարունակվում է, սակայն այս անգամ՝ հոկտեմբերի 21–ին, Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, փողոցում զգալիորեն շատ մարդ էր հավաքվել։
Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ և նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։
ՄԱԿ–ի տվյալներով՝ անցած կես տարվա ընթացքում Սիրիայում տեղի ունեցած ցույցերի ցրման հետևանքով ավելի քան 3000 մարդ է զոհվել։