Խանջյան փողոցի գետնանցումները անմխիթար վիճակում են
«Խոսքի իրավունք» միավորումը արդեն հայտնել է իր նոր խորագրի`«Անտեսված խոսք»-ի մասին,որի նպատակն է հիշեցնել տարբեր չինովնիկներին ձեր կողմից անպատասխան թողած հարցերի մասին: Պարբերաբար պաշտոնյաների սոցիալական ցանցերի էջերից մենք կներկայացնենք այդ հարցերը:
Արդեն 3 օր է, լրագրող Գուրգեն Ալեքյանը Կարեն Կարապետյանի ֆեյսբուքի էջում գրում է, որ Խանջյան փողոցի գետնանցումները անմխիթար վիճակում են, իսկ կախովի առաստաղները պարբերաբար պոկվում են ու կախվում ՝ վտանգելով անցորդների կյանքը: «Այս անցումումի կախովի աստաղներն են պոկվում ու կախվում ՝ խոչընդոտելով անցորդների շարժին, այս անցումը ունի թույլ լուսավորված լամպ, բայց առաստաղի խնդիրը հրատապ է»։ Նա խնդրում է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շուտափույթ կարգավորել այս հարցը, հաշվի առնելով, որ այստեղով անցնում են նաև երեխաներ: Լուսավորության խնդիրը դժվար չէ լուծել, վերանորոգման հարցը ևս չպետք է անտեսել:
Դուք կարող եք մեզ հայտնել նաև այն խնդիրների մասին, որոնք դուք բարձրացրել եք դիմումներում և նամանակներում: Գրեք [email protected] էլ. փոստին և մենք կփորձենք սայլը տեղից շարժել: Հուսանք, որ մեր առաջին իսկ անդրադարձից հետո կլինեն արձագանքներ պատկան մարմինների կողմից և այս խորագրի կարիքը հետագայում կնվազի: Մինչ նոր անտեսումներ:

Խոսքի իրավունք միավորում