Լրահոս

22.10.2011 09:55


Բաղդադում նոր հայկական եկեղեցի կկառուցվի

Բաղդադում նոր հայկական եկեղեցի կկառուցվի

Բաղդադի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Սաբիր ալ Իսավին Բաղդադի ղեկավարությանը հանձնարարել է հատուկ տեղ հատկացնել՝ քաղաքում հայկական եկեղեցի կառուցելու համար։

Ալ Իսավին հանդիպել է հայկական եպիսկոպոս Ավագ Ասադուրյանի և հոգևոր հովիվ Մեսրոպ Գաբրիելյանի հետ ու քննարկել մի շարք եկեղեցիների բարեկարգման հետ կապված հարցեր։

Կառուցվող նոր եկեղեցուն կից նախատեսվում է կառուցել նաև հատուկ դպրոց և հասարակական կենտրոն Ար–Ռուշաֆի շրջանի կարիքավորների համար։

Իր հերթին Իրաքի հայերի եպիսկոպոսը շնորհակալություն է հայտնել ալ Իսավիին եկեղեցիների նկատմամբ նման ուշադրություն ցուցաբերելու համար։

Տեղեկացնենք, որ Բաղդադում կա 5 հայկական եկեղեցի։

Այս խորագրի վերջին նյութերը