Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Էխո Մոսկվի», «Գոլոս Ռոսիի» և «Ռադիո Ռոսիի» ռադիոկայանների եթերում դատապարտել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի սպանությունը։
Լավրովի խոսքերով՝ Քադաֆին համարվում է ռազմագերի և միջազգային հումանտիտար օրենքների համաձայն՝ նրան չէր կարելի սպանել։ Նախարարը հստակեցրել է, որ համապատասխան կարգը ամրագրվել է Ժնևյան կոնվենցիայում՝ 1940–ական թթ.–ին։ Այսպես, եթե ռազմական գորոծղությունների մասնակիցը գերի է ընկնում՝ նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք է ցուցաբերվում՝ ներառյալ անհրաժեշտ բժշկական օգնությունը։
Հիշեցնենք, որ սկզբում հաղրոդվում էր, որ Սիրտ քաղաքի ռազմական գործողությունների ժամանակ Լիբիայի ազգային անցումային խորհրդի զինվորները վիրավոր Քադաֆիին գտել էին կոյուղու խողովակում, որից հետո, իբրև թե, մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն ստացած վերքերից նա ճանապարհին մահացել է։ Սակայն հետո լուսանկարներից և տեսաերիզներից ակնահայտ է դառնում, որ նրան օգնություն ցույց տալու փոխարեն տանջամահ են արել։
Լավրովը դատապարտել է Քադաֆիի սպանությունը