Լրահոս

22.10.2011 09:48


Թալիբները Պակիստանի իշխանություններին պատերազմ են հայտարարել

Թալիբները Պակիստանի իշխանություններին պատերազմ են հայտարարել

Ինչպես հայտնում է «The Express Tribune» թերթը, «Թալիբան» շարժման խոշորագույն խմբավորումներից մեկի ղեկավար Մաուլավի Ֆազլուլլան հայտարարել է, որ պատերազմ է հայտարարել Պակիստանի ղեկավարությանը։

Ֆազլուլլան, ով գտնվում է Աֆղանստանում, նա նշել է, թե  իր որոշումը պայամնավորված է նրանով, որ պաշտոնական Իսլամաբադը  պատրաստվում է «ծնկի գալ» ԱՄՆ–ի առաջ։

–Մենք արյուն ենք թափել, զոհել ենք մեր  կայքնը, տներն ու  գյուղերը՝ հանուն շարիաթի հաստատման և այժմ կանենք անհարժեշտ ամեն ինչ, որպեսզի մահմեդական իրավական համակարգը հաստատվի ոչ միայն Պակիստանի  արևելյան հատվածում, այլ նաև ամբողջ երկրում,–իր տեսակետը հստակեցրել է գրոհայինների ղեկավարը։

Նրա խոսքերով՝ Պակիստանի իշխանությունները խուսափում են ԱՄՆ–ի հետ հարաբերությունները փչացնել և հերթական  անգամ ճնշումներ են գործադրոմ «Թալիբան» շարժման վրա՝ չնայած ավելի վաղ փորձում էին հարթել  հարաբերությունները նրանց հետ։

–Մենք Իսլամաբադի  այդ հնարքները գիտենք և այլևս դրանց չենք հավատում,–հավելել է Ֆազլուլլան։

Այս հայտարարութունները արվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի  Քլինթոնը  ժամանել էր  Պակիստան։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ու նրա գլխավորած պատվիրակությունը  փորձում էին համոզել տեղի  ղեկավարությանը՝ որքան հնարովոր է ավելի  կոշտ պայքարել երկրի ներսի իսլամիստների դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը