Լրահոս

21.10.2011 18:02


Հայաստան–Սլովակիա 2։1

Հայաստան–Սլովակիա 2։1

«Armsport.am»–ը փոխանցում է, որ այսօր Երևանում մեկնարկել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների պատանեկան առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականները։

«Հանրապետական» մարզադաշտում հադիպեցին Հայաստանի և Սլովակիայի ընտրանիները։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Հովհաննիսյանը 38–րդ րոպեին առաջ մղեց մեր թիմը, իսկ և 43–րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը։ Խաղի 71–րդ րոպեին Յակոբ Վոյտուշը կրճատեց խաղի հաշիվը, սակայն սլովակներին չի հաջողվել փրկել խաղը։

Տեղեկացնենք նաև, որ այս խաղից առաջ «Միկա» մարզադաշտում մյուս դիմակայությունում Հունաստանի հավաքականը 10։0 հաշվով ջախջախել է Անդորրայի ընտրանուն։ Առաջին խաղակեսն ավարտվել էր 6։0 հաշվով, իսկ երկրորդում հույները ևս 4 գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը։

Այս խորագրի վերջին նյութերը