Հավաստագրման քննությունների 3-րդ փուլը` հոկտեմբերի 21-ից
Այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման 3-րդ փուլը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ձեռքբերման համար 3-րդ փուլի առաջին քննությունը տեղի է ունեցել Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում: Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների 3-րդ փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել 339 հավակնորդներ, որոնցից առաջին օրը քննությանը պետք է մասնակցեին 56 թեկնածու: Ներկա են եղել 53 թեկնածուներ, երեքը բացակայել են: Առաջին օրվա մասնակիցներից թեստային փուլը չեն հաղթահարել 16 հավակնորդներ: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցի, քննությունները կկազմակերպվեն հոկտեմբերի 21,25, 26, 27, 28 և 29-ին: Քննությունների սկիզբը ժամը 9.00-ին:
Նախորդ երկու փուլերին մասնակցել են 1344 հավակնորդներ, որնցից հանարկրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացել են` 1154-ը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման գործընթացն սկսվել է այս տարվա փետրվարից: Հիմնական նպատակը դպրոցների կառավարման համակարգի ժողովրդավարացումն ու կառավարման արդյունավետության բարձրացումն է: Գործող տնօրենները, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդները հանձնում են բանավոր և գրավոր քննություն: Հարցաշարերում ընդգրկված են դպրոցների տնօրենների գործունեությանն ու գործառույթներին առնչվող օրենքներ ու իրավական ակտեր:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած թեկնածուներն առաջիկա 5 տարիների ընթացքում հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ բոլոր դպրոցներում տնօրենների թափուր տեղերի մրցույթներին:
Հավաստագրման քննությունների 3-րդ փուլը` հոկտեմբերի 21-ից
Այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման 3-րդ փուլը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ձեռքբերման համար 3-րդ փուլի առաջին քննությունը տեղի է ունեցել Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում: Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների 3-րդ փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել 339 հավակնորդներ, որոնցից առաջին օրը քննությանը պետք է մասնակցեին 56 թեկնածու: Ներկա են եղել 53 թեկնածուներ, երեքը բացակայել են: Առաջին օրվա մասնակիցներից թեստային փուլը չեն հաղթահարել 16 հավակնորդներ: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցի, քննությունները կկազմակերպվեն հոկտեմբերի 21,25, 26, 27, 28 և 29-ին: Քննությունների սկիզբը ժամը 9.00-ին:
Նախորդ երկու փուլերին մասնակցել են 1344 հավակնորդներ, որնցից հանարկրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացել են` 1154-ը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման գործընթացն սկսվել է այս տարվա փետրվարից: Հիմնական նպատակը դպրոցների կառավարման համակարգի ժողովրդավարացումն ու կառավարման արդյունավետության բարձրացումն է: Գործող տնօրենները, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդները հանձնում են բանավոր և գրավոր քննություն: Հարցաշարերում ընդգրկված են դպրոցների տնօրենների գործունեությանն ու գործառույթներին առնչվող օրենքներ ու իրավական ակտեր: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած թեկնածուներն առաջիկա 5 տարիների ընթացքում հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ բոլոր դպրոցներում տնօրենների թափուր տեղերի մրցույթներին: