Երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն ՀՀ ԳԱԱ-ում
Հոկտեմբերի 21-ին` ՀՀ ԳԱԱ-ում, «Կրթության, գիտության եւ առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանցի գործարար Հրանտ Պողոսյանը երիտասարդ գիտնականներին հանձնեց «Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցանակները: Մրացանակը սահմանված է «Կրթության, գիտության եւ առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի կողմից:
«Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առեւտրայնացման հնարավորություն ունեն: Մրցույթին ներկայացվել է ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք: Մրցութային հանձնաժողովը որոշել է առաջին եւ երկրորդ մրցանակը ոչ ոքի չշնորհել: Երրորդ մրցանակի արժանացել են 4 աշխատանքների հեղինակներ`
Արմինե Գեոլչանյանը «Նոր սերնդի օպտիկապես ակտիվ ոչ-սպիտակուցային ամինաթթուների արտադրության բարձր էֆեկտիվության ունիվերսալ տեխնոլոգիա և դրանց առևտրայնացման ուղիները» (ԵՊՀ Դեղագործական քիմիայի ամբիոն) աշխատանքի համար
Արսեն Առաքելյանը, Արեն Խոյեցյանը` «Շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման թեստ-համակարգ «Gel-2» ծրագրային փաթեթով» (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) աշխատանքի համար
Աննա Պետրոսյանը` «Ալյումինե հակաֆրիկցիոն խառնուրդների ստացման տեխնոլոգիայի մշակում և դրանց կառուցվածքի ու հատկությունների ձևավորում» (ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն) աշխատանքի համար
Գևորգ Վարդանյանը, Արթուր Հովսեփյանը «Մակերևույթի գերբարձր հաճախականության մոտդաշտային կարգավորմամբ կոնտակտների նստեցման լազերային տեխնոլոգիա» (ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ) աշխատանքի համար:
Երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն ՀՀ ԳԱԱ-ում
«Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առեւտրայնացման հնարավորություն ունեն: Մրցույթին ներկայացվել է ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք: Մրցութային հանձնաժողովը որոշել է առաջին եւ երկրորդ մրցանակը ոչ ոքի չշնորհել: Երրորդ մրցանակի արժանացել են 4 աշխատանքների հեղինակներ`
Մրցանակային ֆոնդը կազմել է 6 միլիոն դրամ:
ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն