Հայաստանի և ֆրանսիայի տնտեսական մրցակցության մարմինների ղեկավարները կքննարկեն մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրեր
Ֆրանսիայի մրցակցության պաշտպանության պետական մարմնի ղեկավար Բրունո Լասեռի հրավերով հոկտեմբերի 24-ին Ֆրանսիա կմեկնի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահի այցը կարևորվում է հատկապես հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունների զարգացման համատեքստում:
2 երկրների մրցակցության պաշտպանության մարմինների ղեկավարները կքննարկեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան պետական գերատեսչությունների միջև ստեղծված հարաբերություններին և դրանց ակտիվացման ուղիներին:
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում ստորագրել երկկողմ համագործակցության հուշագիր: Աշխատանքային հանդիպման ընթացքում Ա.Շաբոյանը և Բ. Լասեռը կքննարկեն հուշագրի հիմնական ուղղությունները՝ համատեղ վարույթների իրականացման, տեղեկատվության և փորձի փոխանակման, 2 երկրներում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման և այլ հարցերի շուրջ:
Հանձնաժողովը շարունակում է տնտեսական մրցակցության խթանման առումով ընդլայնել և զարգացնել հարաբերությունները միջազգային կազմակերպությունների և արտերկրի համանման գերատեսչությունների հետ: Նման փոխհարաբերությունները նպաստում են տնտեսական մրցակցության ոլորտում նոր մոտեցումների ձևավորմանն ու դրանց հետագա իրականացմանը: