Թուրքական օդուժը գնդակոծել է Հյուսիսային Իրաքում տեղակայված քրդական գրոհայիններին
Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների բազաների վրա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «NTV» հեռուստաալիքը։
Հարվածները հասցվել են Ավաշին և Հաֆթանին շրջաններին։ Ռազմական գործողությունն իրականացվում է թուրքական 10–հազարանոց հատուկ նշանակության գնդի միջոցով։ Թուրքական բանակի գլխավոր շտաբը, սակայն, դեռևս մանրամասների ու արդյունքների մասին տեղեկություններ չի հաղորդում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին քրդական գրոհայինները թուրք–իրաքյան մերձսահմանային գոտում գործողություն էին իրականացրել, որի արդյունքում թուրքական կողմը 24 զոհ էր տվել և 18 վիրավոր։