Լրահոս

21.10.2011 13:56


Ավիկ Իսահակյան. «Բանակում տիրող իրավիճակի պատճառներից մեկը մեր լեզվի ու լեզվամտածողության աղճատումն է»

Ավիկ Իսահակյան. «Բանակում տիրող իրավիճակի պատճառներից մեկը մեր լեզվի ու լեզվամտածողության աղճատումն է»

Հոկտեմբերի 21-ին հրավիրված մամլո ասուլիսին Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Ավիկ Իսահակյանը բանակում տիրող իրավիճակի պատճառների իր մեկնաբանումն է տվել։

Նա նշել է, որ բանակում միշտ էլ լինում են միջադեպեր` թե՛ մահվան ելքով, թե՛ առանց դրա, սակայն պարտադիր չէ բանակում տեղի ունեցող իրադարձությունները լայնորեն բացահայտել: Միաժամանակ՝ դրա մասին պետք է խոսել այնքան, որ հասարակությունը և իշխանությունն իրազեկվի` վերահսկողություն սահմանելու համար։

Բանախոսը կարծիք է հայտնել, որ բանակում տիրող իրավիճակի ու համապատասխան գործողությունների հիմքում ընկած է հայերենի աղճատվածության փաստը։

-Էս ամենի հիմքում հայերենի աղճատված լինելն է մեր գիտակցության մեջ։ Անգամ մի բառը կարող է դառնալ սպանության հիմք, սա զարմանալի թող չթվա։ Մեր գիտակցությունը եթե խեղվել է, հայերենը հասել է կենցաղային «ապերոյական» մակարդակի, հենց սա է ծնում նաև բանակում այլանդակությունները։ «Զապադլո» չի, էս չի, էն չի, բառեր են մտցրել մեր բանակի մեջ, ռուսական և այլ լեզուներից, որոնք աղճատում են մեր լեզուն, մեր լեզվամտածողությունը։ Նման լեզվամտածողություն կրողին դժվարությամբ կբացատրես բարության, մարդկայնության, օրինականության և այլ հարցեր,–ընգծել է Իսահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը