Լրահոս

21.10.2011 13:45


Արամ Աբրահամյան. «Օրենքի նպատակը ԶԼՄ-ներից սնանկացնելու միջոցով վրեժ լուծելն է»

Արամ Աբրահամյան. «Օրենքի նպատակը ԶԼՄ-ներից սնանկացնելու միջոցով վրեժ լուծելն է»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ով ՍԴ դիմած խմբագիրներից մեկն է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե զրպարտությունն ու վիրավորանքն ապաքրեականացնող օրենքն ընդունվել է հապճեպ՝ առանց հաշվի առնելու մեր երկրի դատական պրակտիկան, իշխանավորների, իշխանամերձ շրջանակների, պատգամավորների, օլիգարխների և մամուլի քաշային հարաբերակցությունը։ Ըստ Ա. Աբրահամյանի՝ այդ օրենքի նպատակը սնանկացնելու միջոցով ԶԼՄ-ներից վրեժ լուծելն է։

Հիշեցնենք, որ մի քանի թերթերի խմբագիրներ դիմել են ՍԴ՝ կոչ անելով զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների գործնական կիրառումը կասեցնել:

Ա. Աբրահամյանը, սակայն, նույնքան հույս ունի, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որքան հույս ունի, որ Սահմանադրական դատարանը որոշում կընդունի լրատվամիջոցների օգտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը