Լրահոս

21.10.2011 13:42


Տիգրան Խզմալյանը՝ բանակի մասին. «Մարդու կյանքի արժեքը ոտնահարված է Հայաստանի 3-րդ հանրապետությունում»

Տիգրան Խզմալյանը՝ բանակի մասին. «Մարդու կյանքի արժեքը ոտնահարված է Հայաստանի 3-րդ հանրապետությունում»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բանակում տիրող իրավիճակին։

-Ասում են՝ բանակը հասարակության հայելին է... Ես կասեի, իմ խորին համոզմամբ, որ բանակը այն հասարակության հայելին է, որը մեր իշխանություններն ուզում են ստեղծել։ Այսինքն՝ մեր բանակը ստեղծվող ճորտատիրական համակարգի մասն է, կաղապարն է։ Ոստիկանությունը, բանակը, հատուկ ծառայությունները մեր երկրում այլևս ժողովրդական չեն։ Ինչո՞ւ է հանդուրժում իշխանությունը բանակում տեղի ունեցող սարսափելի դեպքերը։ Քրիստոնեական, այդ թվում նաև հայկական քաղաքակրթությունը հիմնված է մեկ հիմնաքարի վրա՝ մարդու կյանքի արժեքի վրա։ Այս սկզբունքը ոտնահարված է Հայաստանի 3-րդ հանրապետությունում,–հայտարարել է Խզմալյանը։

Բանախոսը օրինակ է բերել իսրայելական բանակը, որտեղ բոլորովին վերջերս իսրայելական մեկ զինվորը 1000-ից ավել մարդու հետ էր փոխանակվել։

-Ուրեմն՝ հրեաների մոտ մեկ զինվորի կյանքը հազար անգամ ավելի է գնահատվում, քան մեզ մոտ։ Ես սա ասում եմ խորին ամոթով,–նշել է Խզմալյանը։

Տիգրան Խզմալյանը նաև քննադատել է ներկա իշխանություններին՝ բանակում համապատասխան քարոզչություն չիրականացնելու համար։ Նա նշել է, որ անձամբ ինքն էլ համապատասխան ֆիլմեր է նկարահանել, սակայն դրանք չեն ցուցադրվում։

-Ես միշտ զինվորներին ու ինձ էլ տալիս եմ նույն հարցը. էս տղերքը կանե՞ն էն, ինչ որ մեր սերունդը կարողացավ անել։ Ես չեմ կարող միանշանակ ասել՝ այո, որովհետև բանակում կա վախ, ատելություն, անվստահություն, չնայած դա իրենց խնդիրը չէ, դրանում մեղավոր է քաղաքական ղեկավարությունը երկրի։ Մենք զբաղվում էինք քարոզչությամբ, քարոզում, որ մենք ասպետների ժառանգներ ենք, իսկ այսօր մեզ ասում են, որ մենք ճորտեր ենք,–հավելել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը