ՊՆ առնընթեր հասարակական խորհրդի նախագահ. «Բանակում չկա անպատժելիության մթնոլորտ»
–Բանակում չկա անպատժելիության մթնոլորտ,–այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ առնընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ ըստ վիճակագրության՝ զինված ուժերում գրանցվող մահերի թիվը տարեցտարի նվազում է, սակայն նա չի ցանկացել նշել որևէ տվյալ՝ ասելով, որ տարեվերջին տվյալները կհրապարակվեն Պաշտպանության նախարարության կողմից։ Նա միայն նշել է, որ անցյալ տարի բանակում 54 մահ է գրանցվել։
–Ճիշտ է, զոհերի թիվը տարեցտարի իջնում է, բայց, կարծես, այս տեմպը չի գոհացնում հասարակությանը,–նկատել է բանախոսը՝ հավելելով,–բանակի ամենաբարդ խնդիրն է սա, որի լուծումը հետագա մասնագիտացված աշխատանքի խորացման մեջ է։
Նա ընդգծել է, որ բանակում անհրաժեշտ է հիմնել մասնագիտացված կառույցներ, ինչպիսիք են, օրինակ, հոգեբանների և սոցիալական աշխատողների ինստիտուտները։

7or.am