Լրահոս

21.10.2011 13:02


Գեղամ Հարությունյան. «1990–ականների համեմատ այսօր փոխվել են բանակի խնդիրները»

Գեղամ Հարությունյան. «1990–ականների համեմատ այսօր փոխվել են բանակի խնդիրները»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»–ի հարցին, թե ինչ փոփոխություններ և տարբերություններ են նկատվում զինված ուժերի ներկայիս և 1990–ական թվականների համակարգում,  ՀՀ ՊՆ առնընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն ասել է, թե տարբերությունները շատ մեծ են։

–Շատ մեծ տարբերություններ կան, խնդիրներն են փոխվել։ Ճիշտ է՝ իր սկզբնավորման օրից բանակը մի գլխավոր խնդիր է ունեցել, որը պատվով իրականացրել է, բայց նաև տարբեր խնդիրներ է ունեցել,–նշել է Գ. Հարությունյանը։

Ըստ բանախոսի՝ 1995–96թթ. բանակը ցրված էր և նոր զորանոցների կարիք ուներ։

–Զինված ուժերը ցրված էին։ Վաշտի հրամանատարը լրջագույն դեմք էր բանակում, քանի որ իր վաշտը առանձին էր։

Նրա խոսքերով՝ այսօր բանակը կանոնավորվել է, լուծվել են նաև սպայակազմի խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը