Լրահոս

21.10.2011 12:34


Հաղարծնի խայտառակ «նաչնիկները» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեռևս հուլիսի սկզբին «Չենք լռելու»-ն ահազանգել էր Տավուշի մարզում գտնվող Հաղարծնի վանական համալիրի նորոգման ընթացքում սահմանված ստանդարտները ակնհայտորեն չպահպանելու խնդրին: Արդեն եկել է պտուղները քաղելու ժամանակը…

Հիշեցնենք, որ Հաղարծնի վերանորոգման համար 5 մլն դոլար էր հատկացրել արաբ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին, որին 2006թ. հիացրել էր վանական համալիրը:

Շեյխի բարի մտադրությունը նման խայտառակ ձևով կատարելով` Մշակույթի նախարարությունն ու Մայր աթոռը այդ մեծատառով մարդուն ուղղակի վատամարդ են դարձնում մեր հազարավոր հայրենակիցների աչքերում: Ոչ այլ ինչ, քան կատարյալ անպատասխանատվություն, դա չի կարելի անվանել:

Որպես վերոնշյալի ապացույց` «Չենք լռելու»-ն հրապարակում է սիրողական կադրեր, որոնց վերջում պատկերված են Հաղարծնի համալիրի եկեղեցիներից մեկի լամպերը: Դրանք իրենցից ներկայացնում են իրական ռաբիս «նաչնիկներ» (այլ բառ դժվար է գտնել):

Որքանո՞վ է այդ ռաբիսությունը համատեղելի XIII դարի սրբավայրի ոգու հետ: Հաշվի առնելով, որ այդ ոգուց գրեթե ոչինչ չի մնացել, գուցե, համատեղելի՞ է:

Տեր Աստված, սրտացավ ու գիտակից մարդկանցով լցրու Հայաստանը: Այն կործանվում է տգիտությունից ու անտարբերությունից...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=j_5l7YiSUtc

Այս խորագրի վերջին նյութերը